***
ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր
արմատն ի՞նչ կանեք
ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
թռիչքն արգելում եք
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք
ենթադրենք սպանում եք
ենթադրենք կտրում եք
ենթադրենք խփում եք
անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք