Pages

Thursday, April 4, 2013

Հավատ


«Երանի՝ ով չի տեսնի, բայց կհավատա»

Մութն իր խորհրդավոր շղարշն է փռում աշխարհի վրա։ Մթի շնորհիվ են վառվում աստղերը՝ միտքդ ու հոգիդ թռիչքի կանչելով։
Ես այդ մութն եմ։


Արշալույսը իր ջերմությամբ շոյում է տուն ու դաշտ, փարվում ծառերին, կենդանացնում աշխարհը։
Ես այդ ջերմությունն եմ։

Օդը, օդն ինչպե՞ս է իրենով անում ամեն ծակուծուկ։ Ու ծավալվում, ծավալվում է՝ իրենով լցնելով անդունդը։
Ես օդն եմ՝ թոքերիդ մեջ ու աննկատ։

Չլինի մութը՝ ամեն թռիչք անկման կվերածվի։ Անկենդան-սառը կլինի աշխարհն առանց արշալույսի ջերմության։ Իսկ օդը, որ չլինի օդը, անդունդը կմնա դատարկ՝ ահռելիորեն դատարկ։

Կուզե՞ս՝ չլինեմ։


Նկարը՝ «Սարկավագ» բլոգից

No comments:

Post a Comment