Pages

Showing posts with label Բարտ. Show all posts
Showing posts with label Բարտ. Show all posts

Saturday, March 9, 2013

Նշանի երևակայությունը


Ռոլանդ Բարտ


(L’imagination du signe)
Ցանկացած նշան պարառում կամ ենթադրում է երեք [տեսակի] հարաբերություններ: Նախ` ներքին հարաբերությունը, որը համակցում է նշանակիչն (signifiant)1 իր նշանակյալին (signifie’) 2, ապա` երկու արտաքին հարաբերությունները. առաջինը հնարավորն (virtuelle) է, որը նշանը միավորում է այլ նշանների առանձնահատուկ շտեմարանին (reserve), որտեղից այն առանձնացվում է` տրամասույթի (discours) մեջ ներառվելու համար: